Հղիություն, ծննդաբերություն
|
Արտադրություններ հղիության վաղ շրջանում. morevmankan.am

Կանանց օրգանիզմում կյանքի ամբողջ ընթացքում տեղի է ունենում տարբեր արտադրություններ սեռական օրգաններց: Սեռական հասունացման շրջանից սկսած` կախված ցիկլի փուլերց, առողջական վիճակից, նորմայում դիտվում են տարբեր արտադրություններ: Դրանք տարբերվում են գույնով, թանձրությամբ, հոտով: Եվ հղիությունը բացառություն չէ: Որպեսզի ավելորդ անհանգստություն չառաջանա, կինը պետք է իմանա, թե ինչպիսի արտադրություններն են հղիության վաղ շրջանում համարվում նորմա, որոնք են առողջական որոշ շեղումների մասին վկայում և որոնք` բորբոքման և տարբեր վարակների:
Հղիության վաղ շրջանում նորմալ համարվող արտադրություններ
Հղիության հենց առաջին շաբաթներից հղին կարող է նկատել որոշակի փոփոխություններ: Հիմնականում դա հետևանք է նոր, բացարձակապես բնական գործընթացների` կապված օրգանիզմի վերակազմավորման և պրոգեստերոն հորմոնի արտադրության հետ: Կանանց մոտ ավելանում են թափանցիկ կամ պղտոր-սպիտակավուն արտադրությունները: Հում ձվի սպիտակուց հիշեցնող լորձային արտադրությունն առաջանում է լորձային խցանի ձևավորման պատճառով, որի խնդիրը արգանդի մուտքը փակելն է և ապագա երեխային վարակներից պաշտպանելը:
Որոշ կանանց անհանգստացնում է մոխրագույն մածուցիկ արտադրությունը: Եթե դրանք չնչին են, կարճատև և համընկնում են հերթական դաշտանների սկզբին, ապա անհանգստանալ պետք չէ: Այդ շրջանում բեղմնավորված ձվաբջիջը ներդրվում է արգանդի պատի էնդոմետրիայում, երբեմն այդ ժամանակ վնասելով հյուսվածքներն ու անոթները: Այդ երևույթը կոչվում է իմպլանտացիոն արյունահոսություն: Բայց, ամեն դեպքում, անհրաժեշտ է գինեկոլոգի խորհրդակցություն և հսկողություն: Միայն մասնագետը կարող է տարբերակել անվնաս վիճակը ախխտաբանականից: Հղիության սկզբում արտադրությունները պետք է չուղեկցվեն քորով, տհաճ զգացողություններով և անառողջ հոտով:
Արտադրություններ ախտաբանությունների ժամանակ
Հղիության առաջին եռամսյակում անհրաժեշտ ուշադրությունը սեփական օրգանիզմին կօգնի կնոջը չշփոթվել և ժամանակին տեղեկացնել գինեկոլոգին առաջացած որևէ խնդրի մասին: Ոչ բնորոշ արտադրությունների դեպքում կարևոր են հետևյալ նշանները` որովայնի ցավ, արտադրությունների տևողականություն, գույն և առատություն:
Արյունային արտադրություններ
Արյունային արտադրությունները` կարմիր կամ ալ գույնի, համարվում են զարգացող ախտաբանության ամենավտանգավոր ախտանշանները: Արգանդի վզիկի վնասվածքը, էրոզիան, միոմաները և պոլիպներն իրենց մասին զգացնել են տալիս չնչին արյունահոսությամբ և համարվում են պակաս վտանգավոր:
Վիժման վտանգի դեպքում արյունահոսությունն սկսվում է սպաստիկ ցավերով: Դա այն պահն է, երբ սպասելն ավելորդ է և դժվար թե վիճակը դեպի լավը կփոխվի: Անհրաժեշտ է անհապաղ կանչել շտապօգնություն: ՈՒՁՀ-ն, մեզի և արյան հետազոտությունները կօգնեն բժշկին որոշել վտանգավորության աստիճանը և հղիության փրկության անհրաժեշտ բուժական մոտեցումը: Դեպքերի կեսի ժամանակ հաջողվում է պահպանել հղիությունը:
Մոխրագույն արտադրություն հղիության վաղ շրջանում
Մոխրագույն, մածուցիկ արտադրության հայտնվելը, որն ուղեկցվում է ցավային համախտանիշով և ընդհանուր թուլությամբ, կարող է խոսել պլացենտայի կամ խորիոնի շերտազատման մասին: Նման իրավիճակը վիժման վտանգ է ներկայացնում: Որքան շուտ հղին մասնագետին հայտնի խնդրի մասին, այնքան հնարավոր կլինի խուսափել իր և պտղի հնարավոր բարդություններից:
Բորբոքումներ և սեռական վարակներ
Սպիտակ արտադրություն
Հղիության վաղ շրջանում հորմոնալ փոփոխությունները երբեմն բերում են իմունիտետի իջեցման: Արդյունքում կարող է կանդիդոզ զարգանալ: Կնոջ մոտ սկսվում է ուժեղ քոր հեշտոցի շրջանում, առատ, թթվային հոտով կաթնաշոռանման արտադրուք: Կանդիդոզը երբեմն ուղեկցվում է սեռական ոլորտի այլ վարակներով և կարիք ունի մասնագետի կողմից պարտադիր բուժման:
Դեղին արտադրություն
Անսովոր գույնով արտադրությունը սկսվում է քորով, այրոցով, ցավոտ միզարձակմամբ և ունենում են յուրահատուկ հոտ: Այդպիսի զուգակցումը կարող է նշան լինել ինտիմ ոլորտի բորբոքման: Դեղին գույնի արտադրության ժամանակ որովայնի ստորին հատվածում փոքր-ինչ ցավոտությունը և արտաքին սեռական օրգանների այտուցվածությունը խոսում են խլամիդիոզ հիվանդության մասին: Այդպիսի վարակները սպառնում են պտղի վարակման և անպայման պետք է բուժման ենթարկվեն:
Կանաչավուն արտադրություն
Տրիխոմոնիազի ժամանակ ի հայտ են գալիս դեղնա-կանաչավուն գույնի փրփուրային արտադրուք: Ցանկացած նման գույնը վկայում է սուր բորբոքման և թարախի առկայության մասին: Այս վարակի ժամանակ արտադրությունն առաջացնում է ազդրերի ներքին մակերեսների և շեքի շրջանի մաշկի գրգռվածություն: Տրիխոմոնիազը շատ վտանգավոր է ապագա երեխայի համար, կարող է վիժում առաջացնել և շտապ բուժում է պահանջում: Որոշ կանայք կարծում են, որ դեղորայքային բուժումը վնասակար է ապագա երեխային: Բայց նրանք պետք է մտածեն վտանգի մասին, որը սպառնում է պտղին ժամանակին չբուժված վարակի պատճառով:
Հղիության ամբողջ ընթացքում պետք է ուշադիր լինել սեփական օրգանիզմի նկատմամբ, ժամանակին նկատել շեղումները, տագնապալի ազդանշանները և այդ ամենի մասին տեղյակ պահել գինեկոլոգին:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն